“Արդյունավետ վաճառքներ” բիզնես-դասընթաց, 29-31 մարտի, 2016

“Դավ Սոլուշնզ” ընկերությունը ներկայացնում է նոր “Արդյունավետ վաճառքներ” բիզնես դասընթացը, որը տեղի կունենա 2016թ. մարտի 29-31, Անի պլազա հյուրանոցում:

Continue reading ““Արդյունավետ վաճառքներ” բիզնես-դասընթաց, 29-31 մարտի, 2016″

Արդյունավետ կառավարման համակարգ՝ բիզնես-գործընթացների նկարագրման միջոցով

Փետրվարի 4-ին, Անի Պլազա հյուրանոցում կայացավ “Դավ Սոլուշնզ” ընկերության “Բիզնես-գործընթացների նկարագրում” դասընթացների շարքի առաջին՝ “Բիզնես-գործընթացների նկարագրման կիրառման ոլորտները” սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին բանկերի, հեռահաղորդակցության ընկերությունների, փոքր և միջին բիզնեսի, տարբեր ոլորտների ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչ:

Սեմինարի նկարները կարող եք դիտել այստեղ:

Հիշեցնում ենք, որ այդ շարքի հաջորդ՝ “Բիզնես-գործընթացների նկարագրում” դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը սկսված է:

 

“Բիզնես-գործընթացների նկարագրում” բիզնես-դասընթաց

“Դավ Սոլուշնզ” ընկերությունը ներկայացնում է Բիզնես-գործընթացների նկարագրման դասընթացների շարքի շրջանակներում ներկայացնում է “Բիզնես-գործընթացների նկարագրում” դասընթացը:

Continue reading ““Բիզնես-գործընթացների նկարագրում” բիզնես-դասընթաց”

Բիզնես-գործընթացների կառավարման կորպորատիվ դասընթացներ

Ինչպես ավելացնել եկամուտներն ու գերազանցել մրցակիցներին՝ առանց լրացուցիչ ներդրումների

 

Ողջունում եմ Ձեզ,

Դուք ներկայացնում եք բիզնեսի որոշակի բնագավառ՝ արտադրություն, առևտուր, սպասարկում…: Ձեզ վստահված է մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների կառավարումը: Եվ եթե Ձեր տրամադրության տակ կան արհեստավարժ մասնագետներ, կատարյալ տեխնոլոգիաներ և նորագույն սարքավորումներ, ինչպես նաև բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ, ապա թվում է, որ առաջիկա տարիների կտրվածքով Ձեր բիզնեսի հաջողությունն արդեն ապահովված է: Բայց դա այդպես չէ:

Staff TrainingԾանո՞թ է արդյոք Ձեզ այն իրավիճակը, երբ Ձեր բիզնեսը կազմող օղակները առանձին-առանձին գործում են անխափան, սակայն վերջնական արտադրանքը թողարկվում է որպես խոտան: Կամ. սպասարկման բնագավառի աշխատակիցները անթերի կատարում են իրենց աշխատանքը, սակայն հաճախորդը հեռանում է դժգոհ և չբավարարված: Նշված իրավիճակների ընդհանրությունը և ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ պրոբլեմն արտաքուստ չի երևում: Դուք պրոբլեմը չեք տեսնում (ի տարբերություն, օրինակ, վատ գովազդային արշավների կազմակերպման կամ հնացած տեխնոլոգիաների կիրառման դեպքերի, երբ պրոբլեմը հենց առաջին հայացքից ակնհայտ է): Դուք տեսնում եք միայն այն, որ Ձեր բոլոր ստորաբաժանումները գործում են շատ հստակ, գրագետ, անխափան, սակայն վերջնական արդյունքը չի գոհացնում ոչ Ձեզ, ոչ Ձեր հաճախորդներին: Լինելով առաջին հայացքից անտեսանելի, պրոբլեմը շատ արագ ընդլայնվում և խորանում է, և շատ մոտ ապագայում կարող է հանգեցնել բավականին տհաճ անակնկալների:

Continue reading “Բիզնես-գործընթացների կառավարման կորպորատիվ դասընթացներ”

Ուսումնական կենտրոնի ղեկավարի թափուր հաստիք

Were-Hiring-Banner-1024x400“Դավ Սոլուշնզ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում “Դավ Սոլուշնզ” ընկերության ուսումնական կենտրոնի ղեկավարի:

Աշխատանքի նկարագիրը՝

  • Ղեկավարել “Դավ Սոլուշնզ” ընկերության ուսումնական կենտրոնը:
  • Կազմակերպել ուսումնական կենտրոնի աշխատանքները:

dreamjob1Աշխատանքային պարտականությունները՝

  • Պատրաստել դասընթացների գովազդային նյութերը և նամակները,
  • Կազմակերպել պոտենցիալ հաճախորդների հետ տարվող աշխատանքները՝ վարել բանակցություններ, պատրաստել համապատասխան պայմանագրերը,
  • Կազմակերպել դասընթացը՝ պատրաստել լսարանը, բազմացնել նյութերը, հավաքել և վերլուծել մասնակիցների կարծիքները,
  • Պատրաստել և տեղադրել ուսումնական կենտրոնի կայքի նյութերը:

do-not-keep-calm-because-were-hiring-

 

Պահանջվում է՝

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը շատ ցանկալի է,
  • Համակարգչային շատ լավ գիտելիքներ,
  • Ինտերնետի, էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերի՝ Facebook և Linkedin, աշխատանքի իմացություն,
  • Պատասխանատվության մեծ զգացում:

Վարձատրությունը՝

  • Պայմանագրային և գործարքային (մինչև 150,000 ՀՀ դրամ)՝ կախված աշխատանքի արդյունավետությունից և պլանների կատարողականից:

slamdot-jobs-screenԱշխատելով մեզ մոտ Դուք հնարավորություն կունենաք ԱՆՎՃԱՐ մասնակցելու մեր դասընթացներին և կատարելագործելու Ձեր մասնագիտական գիտելիքները և ունակությունները բիզնեսի կառավարման ոլորտում:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ռեզյումեն job@dav-solutions.com հասցեին: Հարցազրույցին կհրավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած դիմորդները:

Աշխատանքային փորձը պարտադիր չէ:

Ձեզ հաջողություն ենք մաղթում:

“Դավ Սոլուշնզ” ընկերություն

Ինչպես գնահատել ներդրումային ծրագրի արդյունավետությունը և ռիսկայնությունը

Դավ Սոլուշնզ ընկերությունը 2015թ. նոյեմբերի 19-20-ը կազմակերպում էՆերդրումային ծրագրերի գնահատման մեթոդներ թեմայով դասընթաց:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ


  • Գնահատել ներդրումային ծրագրերի արդյունավետությունը և ռիսկայնությունը,
  • Նկարագրել և գնահատել ներդրումային ծրագրի աշխատանքը համակարգչի վրա:

Continue reading “Ինչպես գնահատել ներդրումային ծրագրի արդյունավետությունը և ռիսկայնությունը”

Ինչպես պլանավորել ընկերության զարգացումը

Դավ Սոլուշնզ ընկերությունը 2015թ. նոյեմբերի 12-13-ը կազմակերպում է “Ռազմավարական պլանի մշակում և իրականացումթեմայով դասընթաց:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ


  • Ռազմավարական պլանի մշակման և իրականացման գործընթացը դարձնել առավել թափանցիկ և հասկանալի,
  • Մշակել կազմակերպության արդյունավետ ռազմավարական պլան և իրականացնել այն,
  • Սահմանել ռազմավարական նպատակները և դրանք տեղափոխել գործառնական մակարդակի վրա,
  • Ռազմավարությունը դարձնել հասանելի կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի համար,
  • Բարձրացնել կազմակերպության ընդհանուր գործունեության արդյունավետությունը,
  • Մշակել ընդհանուր համակարգ՝ պարտականությունների բաշխման և ռազմավարական խնդիրների կատարման վերահսկողության համար:

Continue reading “Ինչպես պլանավորել ընկերության զարգացումը”

Ինչպես բացահայտել և լուծել բիզնեսում առկա խնդիրները

Դավ Սոլուշնզ ընկերությունը 2015թ. նոյեմբերի 26-27-ը կազմակերպում է “Բիզնեսի խնդիրների բացահայտում և լուծում” թեմայով դասընթաց:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ


  • Բացահայտել և ընկալել կազմակերպությունում առկա խնդիրները,
  • Հասկանալ և վերլուծել կազմակերպությունում առկա խնդիրների պատճառները,
  • Լուծել կազմակերպությունում առկա խնդիրները՝ վերացնելով դրանց պատճառները, այլ ոչ թե հետևանքները:

Continue reading “Ինչպես բացահայտել և լուծել բիզնեսում առկա խնդիրները”

Ինչպես ընկերության կառավարումը դարձնել արդյունավետ

Դավ Սոլուշնզ ընկերությունը 2015թ. նոյեմբերի 5-6-ը կազմակերպում է Բիզնես-գործընթացների նկարագրումթեմայով դասընթաց:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ


  • Նկարագրել և վերլուծել բիզնես գործընթացները,
  • Հասկանալ գործընթացի էությունը` դրա գործողությունները, արդյունքները, ովքեր են անձամբ իրականացնում դրա առանձին քայլերը, ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչ փաստաթղթեր են շրջանառվում և այլն:

Continue reading “Ինչպես ընկերության կառավարումը դարձնել արդյունավետ”